-
16.10.2013|
15:34
Թուրքիայի ընտրանու հետ խաղից առաջ Հոլանդիայի հավաքականի ավագ մարզիչ Լուի վան Գալը խոստացել էր, որ Ստամբուլ են գնում միայն ու միայն հաղթելու նպատակով և որ թուրքերին վիճակված չէ մասնակցելու անցողիկ խաղերին: Հիշեցնենք, որ վերջիններս նման հնարավորություն կստանային հոլանդացիներին հաղթելու դեպքում: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով:
-
15.10.2013|
15:56
Այսօր Երևանի ժամանակով 22.45-ին կմեկնարկի Իտալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը, որը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է։ Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը չի կասկածում Իտալիայի հավաքականի հաղթանակին։
-
15.10.2013|
11:53
Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի խաղերի վերջին օրն է: Սպասվում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումեր, որոնց թվում է նաև Հայաստանի ընտրանու խաղը Իտալիայի հավաքականի հետ: Սպասենք սկզբունքային պայքարի:
-
15.10.2013|
11:41
Կոլումբիայի ազգային ընտրանին, խմբային մրցաշարում սեփական հարկի տակ ոչ-ոքի` 3:3 հաշվով խաղալով Չիլիի հավաքականի հետ, նվաճել է 2014 թ. աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու իրավունք: Հետաքրքրական է նշել, որ արդեն առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեին կոլումբիացիները պարտվում էին 0:3 հաշվով:
-
15.10.2013|
11:39
Ճապոնիայում ընթացող «Ֆորմուլա-1»-ի առաջնության տասնհինգերորդ փուլում վստահ հաղթանակ է տարել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը:
-
15.10.2013|
11:38
Վերջին մեկ շաբաթում երկրորդ հաղթական մրցաշարն անցկացրեց աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Պեկինի մրցաշարի հաղթողի անվանն ավելացրեց նաև Շանհայի «Մասթերս 1000»-ի հաղթողի կոչումը: Եզրափակչում նրա մրցակիցը Խուան Մարտին դել Պոտրոն էր:
-
15.10.2013|
11:36
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի ուրբաթ կայացած խաղերը չտվեցին բոլոր հարցերի պատասխանները` ինտրիգի մի զգալի մաս թողնելով այսօրվան: Դե ինչ, դրանից ֆուտբոլասերը, բնականաբար, չտուժեց, որովհետև որքան շատ լարվածություն, այնքան ավելի շատ սպասված օր:
-
15.10.2013|
00:25
Ֆուտբոլի Հայաստանի քսանմեկ տարեկանների ընտրանին ֆրանսիացիներից կրած 4:1 հաշվով պարտությունից հետո զիջեց նաեւ Ղազախստանի ընտրանուն:
-
13.10.2013|
14:34
Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին ընդառաջ գնալով մեծանում է այն հավաքականների ցանկը, ովքեր 2014-ն երջանկություն են ունենալու վիճարկելու աշխարհի հերթական չեմպիոնի տիտղոսը:
-
13.10.2013|
14:24
Բիլբաոյում (Իսպանիա) ավարտված «Մեծ սաղավարտի» եզրափակիչ վեցերորդ խաղարկությունում գերազանց մրցելույթ է ունեցել անվանի հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: